Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործն իշխանության կոկորդին է մնալու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կասկած չունի՝ Արմեն Աշոտյանի վրա «փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու»։ «Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի՝ բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է: Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Լրահոս