Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք, գրավ, հաղորդակցության արգելք

Դատարանի որոշմամբ՝ քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց։ «Դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխել, Արմեն Աշոտյանի նկատմամբ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք։ Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ, բացի ընտանիքի անդամներից և մերձավոր ազգականներից,   արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը։ Տնային կալանքի հետ համակցված՝ կիրառել նաև գրավ՝ 25 միլիոն ՀՀ դրամ»,- վճիռը հրապարակեց դատավոր Վահե Դոլմազյանը։

Լրահոս