Արմեն Աշոտյանին տեսնելու հնարավորություն ունեցանք նրա կալանավորման 5-րդ ամսում․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ավելի վաղ Արմենի հետ հանդիպել էին մեր գործընկերներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը: Նշեմ, որ Արմենին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում: Արմենի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Իր հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց՝ միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս