Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանավորված

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։ Դատարանը որոշեց 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը։ Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

Լրահոս