«Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է հանդիպում-բանախոսություն պատմաբանների հետ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակից Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է հանդիպում–բանախոսություն պատմաբաններ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարապետ Վարդանյանի, Հառիճի թանգարանի հիմնադիր Գագիկ Անտոնյանի և բանահավաք Վահե Խուդավերդյանի հետ։
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում 19-20-րդ դարերի հայոց պատմության մասին և հատկապես այդ ժամանակահատվածի նշանակալից ու բեկումնային իրադարձությունների շուրջ։