«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցներն իրար են ծեծել․ նախաձեռնվել է վարույթ․ Shamshyan.com

Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, գրում է shamshyan.com-ը։ Այդ օրը նշված հիմնարկի 2-րդ տեղամասի պետ, Երևանի բնակիչ, 41-ամա Վարդան Բ․-ն իր վերադասին հայտնել է, որ նույն օրը՝ կեսօրին, 2-րդ տեղամասով անցնելիս է եղել, երբ մուտքի կիսաբաց դռնից լսել է, թե ինչպես են հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Արամ Հ․-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Տարոն Հ․-ն իրար հետ զրուցում ու զրույցի ընթացքում վերջիններս իր հասցեին հնչեցրել են անձնական բնույթի վիրավորանք։ Ինքը մոտեցել է նրանց և փորձել է պարզել, թե ինչու են վիրավորում, ու ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Տարոն Հ․-ն բռունցքով և ոտքով հարվածել է Վարդան Բ․-ին, այդ թվում՝ որովայնին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Լրահոս