Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքից «էլեկտրահարում» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Գ․ Ս․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար: Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա, մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և ստացել «էքստրասիստոլաներ, աջ ցուցամատի և բութ մատի այրվածք, ջղաձգություն» մարմնական վնասվածքը: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Լրահոս