Արմավիրում ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել

Հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Հագուստի աշխարհ»-ի մոտ քաղաքացի է հոսանքահարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի աշխարհ»-ի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հոսանքահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս