Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում: Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Աղբյուրը՝ Armsport.am

Լրահոս