Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը: Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:

Լրահոս