Արենի բնակավայրում վնասվել է Ախտա խմելու ջրագիծը. ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Արենիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Արենի բնակավայրում շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Ախտա խմելու ջրագիծը, ինչի հետևանքով այդ ջրագծից սնվող թաղամասերի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարել է: «Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս