Արդեն մեկ տարի է՝ Արմեն Աշոտյանն ապօրինաբար անազատության մեջ է․ Աբրահամյան

Արդեն մեկ տարի է՝ Արմեն Աշոտյանն ապօրինաբար անազատության մեջ է, սա արդարադատության հետ ոչ մի կապ չունի, սա բացառապես տեղավորվում է իշխանության ռեպրեսիվ քաղաքականության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ այս պարագայում իրավական որևէ գործընթացի մասին խոսելը ճիշտ չի լինի. «Արմեն Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահներից է, քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկն է և, բնականաբար, նրա՝ անազատության մեջ գտնվելը չպետք է դիտարկել զուտ իրավիճակների սահմաններում»:

Լրահոս