Արաքսավան գյուղի կամրջի մոտակայքում վթար է եղել, զոհ կա

Հունվարի 23-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ վերջինս ճանապարհին մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս