«Արարատ Միջազգային Համագործակցություն» ՀԿ-ն իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

«Արարատ Միջազգային Համագործակցություն» Հասարակական կազմակերպությունը իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Հայրենիքի համար այս օրհասական պահին, երբ որոշվում է հայի իր բնօրրանում արժանապատիվ ապրելու հարցը, ոչ մի հայորդի իրավունք չունի անտարբերություն դրսևորել, քանզի դա հղի է գոյաբանական վտանգներով։ Այսօր մենք բոլորս պետք է մեր ցասումի ձայնը բարձրացնենք այս վարչակազմի վարած ազգադավ, նսեմացուցիչ քաղաքականության դեմ։ Մենք պետք է միահամուռ ոտքի ելնենք, որպեսզի խոչընդոտենք այս ազգակործան թափանիվի ընթացքը։ Ուստի «Արարատ Միջազգային Համագործակցություն» Հասարակական կազմակերպությունը իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը՝ պատրաստակամություն հայտնելով իր ուժերի ներածին չափով նպաստել համաժողովրդական ընդվզմանը և այս չարիքի իշխանություններից ազատմանը։ ՀԿ նախագահ՝ Հովսեփ Սարգսյան

Լրահոս