Արարատի մարզում կասեցվել է հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նարեկ Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Գետազատ) իրականացվել է վերահսկողական միջոցառում՝ ստուգում, որի արդյունքում այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. հիմք` Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը: ❌ Ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝ ✔️ սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, ✔️ արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, ✔️ պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, 📌 արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով, որոնց դռները չեն բացվի դեպի արտադրական շինություն, 📌 առկա չի եղել անձնակազմի համար հանդերձարան: 🟢 Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս