Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 6-ին ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ազատաշեն, Խաչփար, Նորաբաց, Գետափնյա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս