Արաս Օզբիլիզն առաջադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն այսօր հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Նա նաև ուշագրավ հայտարարություն արեց. որոշել է թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ «Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլը շատ աճելու տեղ ունի, դրա համար ես իմ թեկնածությունն եմ դնում ֆեդերացիայի նախագահի ընտրություններում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օզբիլիզը։

Լրահոս