Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ
«Օրենքի առջև հավասարություն» սկզբունքի մնացորդ տարրերը կա՛մ կպահպանվեն, կա՛մ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի, այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի՝ խուլիգանության հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է: Որպեսզի հարց չհնչի՝ արդյո՞ք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե՞ ոչ՝ հստակ պատասխանում եմ՝ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին: Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»,-գրել է փաստաբանը։