Արամ Ա Կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցչի հետ անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին
Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին․
«Շաբաթ, 6 Յուլիս 2024-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը։
Հանդիպումը առիթ մը եղաւ անդրադառնալու Հայրենիքին ներքին կացութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան եւ ընդհանրապէս հայ կեանքը յուզող խնդիրներուն եւ տարածաշրջանը դիմագրաւող տագնապներուն ու մարտահրաւէրներուն»,-նշվում է Կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ։