Արամ Առաջինն ու Հռոմի պապը հանդիպել են
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Վատիկանում. հայտնում է Vatican News-ը։
Արամ Ա–ն Հռոմ է մեկնել Սուրբ աթոռում հավատարմագրված Լիբանանի դեսպանության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով` «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով դասախոսություն կարդալու: Ելույթ են ունեցել Սուրբ աթոռի Լիբանանի դեսպան Ֆրարիտ Ալ Խազեն, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը և այլ եկեղեցական ու ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Դասախոսության ավարտից հետո ներկաները հարցեր են ուղղել Արամ Ա-ին Միջին Արևելքի կացության, միջեկեղեցական հարաբերությունների և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Արամ Ա–ի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը տևել է 30 րոպե, որի ժամանակ տեղի է ունեցել երկու եկեղեցապետների առանձնազրույցը։