Արագ սննդի կետերում պետք է պահպանվեն պատշաճ հիգիենիկ նորմեր․ ՍԱՏՄ

Հանրային կյանքի ներկայիս ռիթմը, կենսակերպի և սպառողական սովորությունների փոփոխությունները թելադրում են նոր պայմաններ ու վերաբերմունք: Հանրային սննդի ոլորտը նույնպես արձագանքել է այդ միտումներին. արագ սննդի կետերը դարձել են շատ կիրառելի և պահանջված: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ ❗️ Ցավոք, արագ պատրաստման սննդամթերքները՝ համբուրգեր, հոթ-դոգ, կարտոֆիլ ֆրի, պիցցա, շաուրմա, աղցաններ, սենդվիչներ և այլն, պահանջված են հատկապես դեռահասների շրջանում։ ❗️ Ուստի, սեզոնային առանձնահատկությունները հաշվի առնելով, ինչպես նաև հիմք ընդունելով նախորդ տարիներին հանրային սննդի կետերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, արձանագրված թունավորումների վերլուծությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է արագ սննդի կետերից օգտվելու ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել հետևյալ նվազագույն պարտադիր պահանջներին՝ ✔️ տարածքը, որտեղ պատրաստվում է արագ սնունդը պետք է ունենա համապատասխան սարքավորումներ, լինի պատշաճ մաքուր, որպեսզի բացառվի երկրորդային աղտոտումը, ✔️ աշխատակիցները պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, կրեն համապատասխան և մաքուր արտահագուստ, ✔️ օգտագործվող գույքը և պարագաները՝ տախտակ, դանակ և այլն, պետք է լինեն պատշաճ մաքուր, ✔️ սառնարանային պահված ենթադրող սննդամթերքը Ձեզ պետք է մատուցվի սառնարանից, ✔️ օգտագործվող հումքը, որից պատրաստվում է ուտեստը, պետք է ուղեկցվի անվտանգությունը հավաստող փաստաթղթով (անասնաբուժական վկայական N5 ձև, համապատասխանության հայտարարագիր և այլն), ✔️ արագ սննդի պատրաստման ժամանակ օգտագործվող հավելյալ բաղադրիչները՝ կետչուպ, մայոնեզ և այլն, պետք է լինեն մակնշված, պիտանիության ժամկետում և համապատասխան ջերմաստիճանային պայմաններում։ ☎️ Այս նորմերի ցանկացած խախտում նկատելու դեպքում ահազանգեք Տեսչական մարմին՝ ԹԵԺ ԳԾԻ 118 հեռախոսաամարով:

Լրահոս