Արագածոտնում «Ford Transit»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել եղևնիները
Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում՝ Բաղրամյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել 3 եղևնիների, կոտրել դրանք ու հայտնվել մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկակնության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի և ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնոնւթյան, եղել է սթափ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։