Ավտովթար է եղել Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի մոտ․ տուժածների թվում երեխաներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող կամրջի վրա ճակատ ճակատի բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Խաչիկ Նազարյանի վարած Opel մակնիշի և 24-ամյա Արտյոմ Խաչատրյանի վարած ВАЗ2114 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Խաչատրյանը, նրա ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Համեստ Բարսեղյանը, 12-ամյա Նարեկ Ս․-ն և 8-ամյա Մարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս