Ավտովթար` Երևանում․ Բախվել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի Toyota Land Cruiser-ն ու վրացական համարանիշներով Toyota Camry-ն

Նոյեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց, ժողովրդին հայտնի՝ «Կուկուռիզնիկի» տակ, բախվել են Toyota Land Cruiser և վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Toyota Land Cruiser-ի վարորդ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Օգանովսկին և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը վարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը։

Լրահոս