Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են պարեկային ծառայության Toyota Fortuner-ն ու MAN բեռնատարը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է եղել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձնակույտի մեջ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը դեռ ժամեր առաջ ճանապարհի մաքրման աշխատանքներ է իրականացրել:

Լրահոս