Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի տանող Սարի թաղի կամրջի հարևանությամբ Opel մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի սրահում ատրճանակ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Opel մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ վարորդի կողքի նստատեղին հայտնաբերել են ատրճանակ, որի վրա նույնպես կան արնանման հետքեր։ Գ․Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Մ․-ն։ Գ․Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ոստիկանության նախկին ծառայող է և աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի արագ արձագանքման խմբում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս