Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է տղամարդու դի. դեմքն ամբողջությամբ վնասված է եղել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ գտնվող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։ Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է տղամարդու դի: Պարզվել է մահացածի ինքնությունը, ում մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում։ Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս