Ավետիք Իշխանյանը ծանուցագրով հրավիրված է հարցաքննության. Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ ժամը 15:00-ին, վկա Ավետիք Իշխանյանը ծանուցագրով հրավիրված է հարցաքննության Երևանի քննչական վարչություն՝ չարագործ Ավետիք Իշխանյանի գրառման վերաբերյալ գործով։
Քիչ առաջ մուտք եմ արել քննիչին հասցեագրված դիմում՝ առողջական պատճառով կա՛մ հետաձգել հարցաքննությունը, կա՛մ այն կատարել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնակության վայրում։
Քննիչի արձագանքը դեռևս չենք ստացել»։