Ավելի քան 1,600 բեռնատար Վերին Լարսում սպասում է հերթին

Ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1 600 բեռնատար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, փոխանցում է Sputnik Գրուզիան։ Նշվում է, որ անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։ Անցումը դեկտեմբերի 17-ի երեկոյան ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան՝ մաքրման աշխատանքներից հետո։

Լրահոս