Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս