Առավելագույնը մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուտով կարթնանաք և, վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում՝ «ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։
Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց ...
Առավելագույնը մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։ Չե՞ք պատկերացնում՝ իհարկե, չեք պատկերացնի, պարզապես ասեմ՝ իմանաք։
Լույսը բարին ավետի և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք. «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը»։ Անիմաստ չէ, դո՛ւրս եկեք, ճնշենք այս անտարբերությունը։
Այսօր՝ ժամը 19։00-ին, Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»։