Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։  Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ 

Լրահոս