Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Սեպտեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին ժամանակ հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս