Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ

Երևանում դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Լրահոս