Ապրիլի 5-ից լուսաթափանցելիության թույլատրելի չափի երկրորդ և ամեն հաջորդ խախտման համար նախատեսվելու է 29 հազար դրամի չափով տուգանք և 2 միավորի կորուստ

Ապրիլի 5-ից սկսած՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն, այսինքն՝ 1 տարվա ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ խախտելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով՝ 2 միավորով, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ «Մեր հորդորն ու խնդրանքն է մեր վարորդներին, ովքեր դեռևս չեն մաքրել իրենց տրանսպորտային միջոցների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը դա անեն, որպեսզի հետագայում չունենք խնդիրներ»,-ասաց Չիլինգարյանը։

Լրահոս