Աշխարհաքաղաքական պայքարի ներհայաստանյան նրբերանգները

Աշխարհաքաղաքական պայքարի ներհայաստանյան նրբերանգները… Բնության մեջ և մարդկային փոխհարաբերություններում տարակարծությունից ելնելով երբեմն լինում ընդհարումներ՝ անգամ ամենամտերիմ ընկերների, բարեկամների և ամուսինների միջև։ Նույնն այժմ տեղի է ունենում աշխարհում. աշխարհաքաղաքական կենտրոնները, ունենալով տարակարծություններ այսպես կոչված «նոր աշխարհակարգի» տեսլականի վերաբերյալ, անցել են պայքարի։ Մոտեցումներն են տարբեր. եթե ցանկանում եք տեղեկանալ, թե ինչ է նշանակում նոր աշխարհակարգ, կարող եք հետևել Կլաուս Շվաբին կամ ընթերցել The Economist, The New Your Times և այլ հեղինակավոր թերթեր։ Չցանկանալով լծվել նոր աշխարհի կարգերը մեկնաբանելու գործին՝ անցում կկատարեմ նորանկախ Հայաստանի պատմության որոշ դրվագներին։ Հարգելով ՀՀ ղեկավարի ինստիտուտը՝ չեմ ցանկանում վատաբանել ՀՀ որևէ ղեկավարի, սակայն այժմ մեջբերում եմ բոլորի տեսլականները ՀՀ-ի և Արցախի շուրջ։ ՀՀ առաջին նախագահը կարծում էր, որ հաղթած կողմը պետք է անհապաղ ստորագրեր խաղաղության պայմանագիր, քանզի այդ ժամանակ հաղթող կողմ էինք և կարող էինք բարենպաստ իրավիճակում հայտնվել։ ՀՀ երկրորդ նախագահը պնդում էր, որ ԼՂԻՄ-ը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ այդպիսով դիվանագիտորեն փակելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում տեսնել տենչացող Ալիևի ախորժակը։ ՀՀ երրորդ նախագահը կրկին տանում էր նույն քաղաքական կուրսը, սակայն այդ ժամանակ արդեն Ադրբեջանը բավականին զորեղ էր ռազմական տեսանկյունից և բացի դա արդեն լարվել էին հարաբերություններն Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Ինչպես հիշում եք երրորդ նախագահը վարում էր կոմպլեմենտար (և՛, և՛) արտաքին քաղաքականություն, ինչը բնականաբար ինչ-որ պահից (Արևմուտք-ՌԴ առճակատման պիկին) սկսեց չաշխատել։ Երրորդ նախագահը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի եղել ոչ մի թիզական։ Կարծում եմ բոլորս հիշում ենք ՀՀ երկրորդ նախագահի տված հարցազրույցը 2015թ.-ին գերմանական Դոյչէ Վելե պարբերականին, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխունները միտում ունեն մի նոր երրորդ ուժի իշխանության բերելու՝ շնորհելով վերջիններիս պառլամենտական մեծամասնության մենաշնորհը։ Հիշեցնեմ ևս երկու հայտարարություն ՀՀ երկրորդ նախագահի կողմից։ Հարցին, թե արդյո՞ք անկախությունը գերագույն արժեք է վերջինիս համար, թե ՀՀ-ն տեսնում է միութենական պետության կազմում, արցախյան վերջին պատերազմից հետո երկրորդ նախագահը պատասխանեց, ցիտում եմ. «Կարծում եմ այս իրավիճակում ՀՀ-ն պետք է լինի ինչ-որ յաչեյկայի մեջ»։ Մեկ այլ ուշագրավ դրվագ ևս, հարցին, թե ում է տեսնում որպես պայքարի առաջնորդ և ժողովրդին համախմբող ուժ, վերջինս պատասխանեց, որ կարծում է, որ հոգևորականությունը պետք է առաջնորդի հայերին՝ փաստացի նոր Ավարայրի ճակատամարտի մասին խոսելով, երբ հայերը պարտություն կրեցին, սակայն պահպանեցին իրենց հավատն ու քրիստոնեական արժեքները՝ չձուլվելով պարսիկներին։ Հիմա մենք տեսնում ենք այդ պայքարը, որին կանդրադառնամ ստորև։ 2021թ.-ի ընտրությունների ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀՀ երրորդ նախագահին՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչին ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ի՞նչ Զանգեզուրի միջանցք, չի կարող այդպիսի բան լինել»։ Վերոնշյալը կարդալով՝ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչու այդպես էլ կիսատ մնաց հյուսիս-հարավի շինարարությունը՝ բացառելով պռոլետարիատին հարիր մտածելակերպը, թե կոռուպցիան էր պատճառը։ Հիշե՛ք նաև, որ Դիլիջանի դպրոցի բացման կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, որ հույս ունի, որ Ռուբեն Վարդանյանի հիմնած միջազգային դպրոցում սովորելու են նաև ադրբեջանցի ուսանողներ, սակայն փորձեք սթափ դատել և հասկանալ, թե ինչու. միայն չասեք, որ սա թրքասիրություն է և այլն, փորձեք ենթատեքստը հասկանալ։ Առհասարակ, քաղաքականությունը չի սիրում էմոցիաներ։ Ինչպես նշել էի օրեր առաջ՝ այժմ տարածաշրջանային աշխարհաքաղաքական օրակարգի գլխավոր հարցը հետևյալն է՝ «Հյուսիս-հարավ ճանապարհ, թե՞ Զանգեզուրի միջանցք»։ Ցանկանալով ընտրել երկու նախագծերից մեկը՝ հետևեք հարևան Վրաստանում ծավալվող իրադարձություններին, որտեղ վարչապետը հակադրվում է Շառլ Միշելին «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծով՝ այդպիսով վիժեցնելով Վրաստանի եվրոինտեգրման գործընթացը, ինչը կարող է հետագայում ճանապարհ հարթել Միութենական պետության ստեղծման համար։ Իհարկե դժվար կլինի, քանզի Ադրբեջանն էլ ամբողջությամբ պռոռուսական չէ, ինչպես թվում է, Հայաստանում իրավիճակը բոլորս ենք տեսնում, իսկ Վրաստանը կրկին երկընտրանքի առջև է առայժմ։ Հիմա անցնենք հոգևորին. ինչպես գիտեք հայ ազգն առաջինն է ընդունել քրիստոնեությունը և Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսանում է առանձին ճյուղ, ինչը բնականաբար դժվարեցնում է աշխարհի այն երկրների գործն, ովքեր ուզում են խեղել պատմությունն ու մեզ ձուլելով մոռացության տան այն փաստը, թե որտեղից է առաջացել մարդկությունը։ Կարծում եմ բոլորիս է հայտնի, որ Լոնդոնի թանգարաններից մեկում գտնվող մարդկության տոհմածառը պատմում է այն մասին, որ մարդկության պատմության սկզբնաղբյուրը Հայաստանն է (Արմենիա), որտեղ կանգ է առել Նոյան Տապանը։ Արդեն գաղտնիք չէ նաև, որ փորձեր արվել են առաջարկել ՀԱԵ-ին միանալ Վատիկանին, ինչը մերժվել է մեր եկեղեցու կողմից։ Սա էր պատճառը 2018թ.-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ընհանրապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող ձախողված արշավի պատճառը։ Չծանրաբեռնելով ընթերցողիս՝ ցանկանում եմ նշել, որ այս պայքարը կամ մի նոր Ավարայր է հայ ազգի համար կամ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ ավելի կսրվի հանգեցնելով երրորդ աշխարհանարտին։ Շատ բան է կախված նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից, քանզի դեմոկրատների հաղթանակը կնշանակի նոր պատերազմ նավթարդյունահանող երկրների դեմ, իսկ հակառակ դեպքում կդադարի պատերազմն Ուկրաինայում՝ հարևան Իրանին վերջնականապես շրջափակման մեջ վերցնելով։ Ավելացնեմ միայն, որ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի գաղափարին, Չինաստանը նույնպես դեմ է, ԱՄՆ-ի այս վարչախումբը ևս։ Առանց Զանգեզուրի միջանցքի ՀՀ-ն կունենա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահման, իսկ միջանցքը նոր փակուղու առջև կկանգնեցնի աշխարհը՝ մինչ հնարավոր միութենական պետության ստեղծումը։ Հ.Գ. Ինչպես տեսաք, անդրադարձ կատարեցի ՀՀ-ի բոլորս ղեկավարներին, բացի ներկայիս ղեկավարից, քանզի ի տարբերություն նախորդ երեքի, ներկայիս «ղեկավարը» զուրկ է ներքին լեգիտումությունից և բացառապես սպասարկում է աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հրամցված օրակարգերը՝ ընդ որում տարբեր ժամակահատվում տարբեր օրակարգեր։ Հիշե՛ք, որ քաղաքական գործիչները սպասարկում են ներքաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգեր, ուստի զերծ մնացեք այս կամ այն թեկնածուին ֆետիշացնելուց՝ դրանով իսկ մասնատվելով տարբեր խմբերի։ Իսկ բոլորիս հուզող հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ ղեկավարը՝ օրինակ «Artur Vanetsyan-ը», «Levon Kocharyan-ը», «Armen Ashotyan-ը», թե «Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян-ը» (անունները օրինակներ են ըստ հայացքների և տեսակետների) ցույց կտան աշխարհաքաղաքական իրադարձությունները (թեպետ ինձ համար արդեն կանխատեսելի է)։ Հայաստանում այսուհետ պետք է վերացվի՝ իրականում ատելության հողի վրա իշխանության բերված Նիկոլի սերմանած թշնամանքը հայ ազգի միջև. տեսեք քաղաքի տարբեր շրջաններում ատում են միմյանց, մարզերում չեն ընդունում հարևան մարզի մարդկանց կարծիքը, դե իսկ քաղաքական հողի վրա այժմ ամենուրեք ատելության մթնոլորտ է, որն անպայման վերացվելու է Նիկոլից հետո։ Բոլորս հայ ենք, համախմբվե՛ք վերջապես և այդժամ անպարտելի կդառնանք, չէ որ մեզ միշտ բաժանելով ու մասնատելով են հաղթել։ Կարծում եմ արդեն կա կոնսենսուսային թեկնածու, ով կարող է վերացնել ներհայաստանյան թշնամանքը և համախմբելով հայ ազգին՝ հզորացնել Հայաստանը։ #համախմբում

Լրահոս