Անցած երեք օրվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և մարդու առևանգման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս