Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Աբովյան քաղաքում գազամատակարարումը դադարեցվել է
Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:
Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։