Անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլն է, կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր. Սրբազան

Ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստին ընդդիմության պահանջով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլն է. լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, որ դեռևս վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չկա։ «Հաջորդական քայլերն ըստ այդմ կլինեն»,-ասաց նա։ Հարցին, թե իր առաջադրման համար երկքաղաքացիությունն արդյո՞ք խնդիր չ՝ Սրբազանը պատասխանեց. «Այստեղ ամբողջը հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության վրա։ Երկրորդ՝ դա էլ ինձ համար խնդիր չէ, կարևորն արդյունքի հասնելն է։ Ամեն ինչ անելու ենք՝ բոլոր ճանապարհներով արդյունքն արձանագրվի։ Իսկ դա մեկն է՝ այս մարդու հեռացումն է, այլ ճանապարհ չկա»։ Սրբազանը կրկին կոչ արեց բոլորին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ «Կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր»,-ասաց նա։

Լրահոս