«Անհապաղ, մշտական եւ կայուն մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում»․ ՀՀ-ն պաշտպանել է ՄԱԿ-ի բանաձեւը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչով բանաձեւ է ընդունել։ Հրադադարին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45: Դեմ քվեարկողների թվում են ԱՄՆ-ն, Իսրայելը, Չեխիան, Խորվաթիան, Ավստրիան: Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը, որը կոչ է անում «անհապաղ, մշտական եւ կայուն մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում»։ Այն մշակվել է մի խումբ արաբական երկրների կողմից՝ Ռուսաստանի աջակցությամբ։

Լրահոս