Այս տոնը ծնունդ առավ թուրքական շահերը առաջ տանող մանկուրտների իշխանության օրոք

Այսօր Հայաստանում նշվում է ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ օրը։ Այս տոնը ծնունդ առավ թուրքական շահերը առաջ տանող մանկուրտների իշխանության օրոք։ Բայց տեղին է հարցնել, թե ո՞րն է այդ քաղաքացու կերպարը։ Ո՞վ է այն ՀՀ քաղաքացին, որ իրեն կարող է հպարտ զգալ։ 2018֊ից սկսած չի եղել գեթ 1 օր, որ ՀՀ չիշխանությունները թեկուզ մի աննշան կերպով հեշտացրած լինեն ՀՀ քաղաքացու կյանքը։ Չի եղել մի օր, որ ՀՀ քաղաքացու գոյությունը վտանգի տակ չլինի։ Սրանց իշխանության օրոք ՀՀ քաղաքացին տեսավ կեղծիքներ, շինծու դատավարություններ, տեսավ առաջին անհրաժեշտության ապրանքների աննկարագրելի թանկացումներ, տեսավ համավարակ ու մահեր, տեսավ պատերազմ, զոհեր, հայրենիքի կորուստ և մինչ օրս տեսնում է 2020֊ից շարունակվող անվերջ մի կապիտուլյացիա, ինչի արդյունքում զիջում ենք ոչ միայն հող ու տուն, այլ նաև զիջում ենք սեփական արժանապատվությունը։ Ուստի ճիշտ կլինի ասել, որ այսօր հայրենազրկված, դավաճանված, մոլորված, սպանված, խոշտանգված, անտուն մնացած, հաշմանդամ դարձած, ահաբեկված ու Հանձնված ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ օրն է։

Լրահոս