Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային հոծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան

Հաջողության բանալին համախմբումն է. Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները՝ մարդկային հոծ բազմությունն է։ Շարժումը վաղուց ցույց է տվել Փաշինյանի իրական լեգիտիմությունը, այսինքն՝ դրա բացակայությունը և հիմա մնացել է ընդամենը դրա արձանագրումը»,-ասաց նա։ Հայկ Մամիջանյանը նշեց, թե ՔՊ-ականների բացատրություններն իր համար կարևոր չեն, կարևոր է՝ ժողովրդի ցասման ցանկությունն իրենք պարտավոր են կատարել։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ պահի իր աթոռը, նույնիսկ Ադրբեջանին է խնդրելու, Թուրքիային է խնդրելու, ամեն ինչ է անելու, բայց վստահ եմ՝ կլինի այնպիսի բազմություն, որը կապահովի խնդրի լուծումը»,-ասաց նա։

Լրահոս