Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը. Փրկարար ծառայողի մասնագիտական օրն է

Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը։ Մնացին՝ փրկելով բնակավայրերում մնացած տասնյակ քաղաքացիների, դիրքերում՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր զինծառայողների ու վիրավորների կյանքեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ «Ռազմական գործողությունների ժամանակ և վառելիքի պահեստում զոհված անձանց աճյուններն ու մասունքները նրանց շնորհիվ տեղափոխվեց Հայաստան։ Նրանք մնացին, որովհետև պետք էր փրկել հայկական Արցախի պատիվն ու արժանապատվությունը։ Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է այսօր», - գրել է նա։

Լրահոս