Այս իշխանությունների վարած հակապետական և հանցավոր գործողությունների հետևանքով հանձնվեց Արցախը, վտանգված է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլև վտանգված են բոլոր ոլորտները

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկիր կարող է ունենալ տնտեսական զարգացման բազում հնարավորություններ, սակայն բնական ռեսուրսների առկայությունը լինելով անհրաժեշտ պայման, դեռ բավարար չէ տվյալ երկրի համար տնտեսության իրական զարգացման համար։ Թե տնտեսական զարգացման ինչպիսի ռազմավարություն և դրա իրագործման ինչպիսի լծակներ և հնարավորություն է ընտրում տվյալ երկիրը, վստահաբար կախված է ճիշտ վարվող քաղաքականությունից։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում է Հայաստանը՝ 2015 թվականի հունվարի 2-ին դարձել ԵԱՏՄ լիիրավ անդամ ։ Եթե մենք չշարունակեինք ՀԱՊԿ-ի հետ, ապա մենք միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա։ Եթե չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, ապա այսօրվա Հայաստանի տնտեսությունը բառիս բուն իմաստով «չոքել» էր։ Եթե այդ հարցերով զբաղվում եք, ապա պետք է տեսնեիք, որ մեր տնտեսությունը զարգանում է ներկրում-արտահանումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում միայն ոչ ճիշտ վարվող քաղաքականության հետևանքով և գոյատևում է միայն նախկին ղեկավարության հեռատես քաղաքականության շնորհիվ։ Պետք է նաև փաստենք, որ քանի դեռ Հայաստանի անվտանգային խնդիրը լուծված չէ,պետք է մոռանանք ցանկացած ոլորտում զարգացման մասին։ Այս իշխանությունների վարած հակապետական և հանցավոր գործողությունների հետևանքով հանձնվեց Արցախը, վտանգված է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլև վտանգված են բոլոր ոլորտները: Սակայն, ռևանշ լինելու է և ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հստակ ուղերձն էր, ռևանշ նշանակում է նոր հաջողության հասնել։ Հայաստանն ու Արցախը հասնելու են ռևանշի, պայքարի ջահը միշտ վառ պահելով հասնելու ենք նոր հաջողությունների և զարգացման հնարավորությունները երբեք չեն մարելու։

Լրահոս