Այս անգամ Նիկոլ-Ալիև զույգը չկարողացավ հասնել իր նպատակին

Այս անգամ Նիկոլ-Ալիև զույգը չկարողացավ հասնել իր նպատակին: Ռուսական կողմը Ակնայի կողմից Ստեփանակերտ է հասցրել բացառապես ռուսական ծագման հումանիտար բեռ: Ադրբեջանցիների նպատակը` Արցախ ադրբեջանական բեռ ուղարկելն էր, սակայն նրանց երազանքն իրականություն չդարձավ: Որքան էլ Նիկոլ-Ալիև զույգը փորձում էր ռուս խաղաղապահների դիրքերը թուլացնել տարածաշրջանում, դա նրանց մոտ չհաջողվեց: Արցախի ժողովրդի համար ադրբեջանցիների կողմից ուղարկվող բեռն անընդունելի էր, իսկ Ադրբեջանն այդ քայլով փորձում էր աշխարհին ցույց տալ, որ իբրև թե Արցախի ժողովրդին ընդունում է այնպես, ինչպես իր ժողովրդին (իբրև թե մարդասիրություն): Ռուսաստանի կողմից այս քայլը մեծ հարված էր Ադրբեջանի համար: Կարծում եմ, որ այս քայլն Արցախի համար դրական առաջընթաց կունենա:

Լրահոս