Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը՝ տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան: Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն, քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը: Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը՝ տավուշցին, ու այդպես շարունակ, և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն»։

Լրահոս