Այսօրվա հավաքը շատ կարևոր է. 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում. «Սրբազան պայքար»

«Սրբազան պայքար»-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով 18։30-ին հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։ Բացի այդ, պետք է բռունցվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք  հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը։ Եվ ուրեմն՝ մեծ հավաք ժամը 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս