Այո, եղել է մտադրություն՝ նկարահանել «Դուխով» ֆիլմ. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միշտ չեմ արձագանքել փողով ընդդիմադիր աշխատող մանր մարդկանց: Երևի սխալ եմ եղել ․.. Հորիցս ժառանգած մեծ ներքին կուլտուրան ա խանգարել: Հիմա ակտիվացել են ընդդիմության Քոչարյանական վարչության գերազանցիկները: Այս անգամ սիրով պատասխանեմ․ Ուրեմն ... 1. Ես իսկապես ուրախացել եմ, երբ 2018-ին իշխանափոխություն ա եղել: Բազում անգամ եղել եմ Հրապարակում: Ինչի՞։ Զզվել եմ (կապ չունի՝ ո՛ր նախագահի օրոք) հղպացած հաստավիզ դեմքերից, որոնք քաղաքի ու երկրի տեր էին խաղում: Հիմա նրանցից շատերը, իհարկե, Նիկոլենց մոտ «փիսո» են դարձել ու համատեղ բիզնեսներ են անում, բայց դա արդեն կարևոր չի... Մյուս կողմից էլ` Մոսկվայում  եմ 27 տարի ապրել, Նիկոլի մասին գրեթե չեմ լսել... Կարևորը` երբեք դա չեմ թաքցրել: 2. Այո... Եղել ա մտադրություն նկարահանել «Դուխով» ֆիլմ: Բայց սցենար երբեք չի գրվել` միայն միտք Էր: Վիվառոյի Վիգենի հետ ( հիշում եք չէ՞, որ «Դուխով»-ը Վիվառոյի բրենդն ա): Հետո փոշմանեցինք, պատմությունից մնաց էս պոստերը: Ուզում եք խոցել մի բանով ինչի մասին ես խոսել եմ հանրայի՞ն: Ղեկավարությունը գո՞հ ա ձեր աշխատանքից: 3. Իսկ ինձ տեսել ե՞ք Նիկոլենց հարսանիք-կնունքներին: Ո՞չ: Իսկ ձեր որոշ դեմքերի՞ն: 4. Արա, էդ ինչ մաքուր եմ ապրել, որ էս 2018-ի «Դուխով»-ից բացի էսքան տարի ուրիշ թեմա չունեք: Հ.Գ. Լայքը եկող գնացող բան ա: Ծանր մի տարեք: Դուք ավելի լավ աշխատեք ՝ աշխատավարձից պահումներ չանեն ՝ իմ փոքրիկ խանդոտ բարեկամներ»։

Լրահոս