Այո՛, կհանդիպենք կալանավայրում. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Ի պատասխան հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն՝ Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Այո՛, կհանդիպենք կալանավայրում»։ «Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց էն ժամանակ կայցելեմ»,-ասաց Սրբազանը։ Դիտարկմանը, որ Փաշինյանը կալանավայրում չի՝ Սրբազանն արձագանքեց. «Բա որտե՞ղ է, այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»,-ասաց նա՝ նկատի ունենալով Կառավարության շենքը շրջափակած մեծաթիվ ոստիկանական ուժերին։

Լրահոս