Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանդայի քաղաքացի է

Երկքաղաքացի եմ, ես ՀՀ-ի և Կանդայի քաղաքացի եմ․ լրագրողների հետ զրույցում հաստատեց Բագրատ Սրբազանը։ «Անմիջապես արձագանքել են, Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, կեցցե․․․ ի՞նչ եք խառնվել իրար, այ մարդու որդիներ, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռն է»,-ասաց նա։ Նշենք, որ Սահմանադրությամբ նա չի կարողանա ՀՀ վարչապետ դառնալ: Սակայն, այդուհանդերձ, Սրբազանը չի բացառել այդ հավանական տարբերակը։ «Հիմա, որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայացվածություն ունենալ և երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի ժողովրդի կամքը և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Ես նորից եմ ասում, իմ կռիվը վարչապետ դառնալու կռիվ չի, իմ կոչումն ավելի բարձր է, քան վարչապետի աթոռն է»,-ասաց նա։

Լրահոս